Կառավարությունը այսօր հերթական նիստին  2 մլրդ 188 մլն դրամ հատկացրեց 8 մարզերի 23 համայնքներում սուբվենցիոն 49 ծրագիր իրականացնելու համար:
Նախագիծը ներկայացնող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի 17.7 մլն դրամ Կառավարությունը համաֆինանսավորել, վճարել է մարզպետարաններին, համայնքներին 502 ծրագրի համար:

Այսպիսով, ըստ մարզերի ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերով բաշխվող գումարներն են.  Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար նախատեսված է տրամադրել 7.5 մլն դրամ, Արարատի մարզում 5 ծրագրին՝ 397 մլն դրամ, Արմավիրում 12 ծրագրին՝ 269 մլն դրամ, Գեղարքունիքում 7 ծրագրի՝ 767 մլն դրամ, Լոռու մարզում 9 ծրագրին՝ 232 մլն դրամ, Կոտայքում 6 ծրագրին՝ 214 մլն դրամ, Սյունիքում 1 ծրագրին՝ 5 մլն դրամ և Վայոց Ձորում 8 ծրագրին՝ 295 մլն դրամ:

Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ  պետք է մարզպետարանների և տեսչական մարմինների միջոցով որակի շատ լուրջ վերահսկողություն իրականացնեն: «Որակի վերահսկողությունն առանցքային նշանակություն ունի, հակառակ դեպքում կստացվի, որ այս միլիարդավոր դրամների գումարներն ուղղակի ջուրն ենք լցնում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

809