Դեկտեմբերի 17-ին Քաթարում կայացավ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որում խաղացին Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։ Թիմերը հանդիպեցին Դոհայի «Խալիֆա» միջազգային մարզադաշտում:
 

Խորվաթիայի հավաքականն արագ առաջ անցավ հաշվի մեջ, երբ Իվան Պերիշիչի փոխանցումից հետո 5-րդ րոպեին պաշտպան Յոշկո Գվարդիոլը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ 1:0: Երկու րոպե անց մարոկկացիները հավասարեցրին հաշիվը՝ պաշտպան Աշրաֆ Դարին գոլի հեղինակ դարձավ։

42-րդ րոպեին Խորվաթիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ Միսլավ Օրշիչի՝ սուր անկյունից խփած հեռահար գոլի շնորհիվ։Նրան օգնեց Մարկո Լիվայան։

Երկրորդ խաղակեսում թիմերը գոլեր չխփեցին, սակայն հանդիպման ժամանակ գլխավոր մրցավարը վիճելի որոշում կայացրեց՝ չնշանակել 11 մետրանոց Մարոկկոյի դեմ Յոշկո Գվարդիոլայի նկատմամբ խախտման համար։ Դրանից հետո Խորվաթիան կարող էր ամրապնդել իր առավելությունը, սակայն հաշիվը չի փոխվել։ 2:1 - Խորվաթիայի հավաքականը դարձավ Քաթարում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 

2949