Կատարում ավարտվեց ֆուտբոլի 2022 աշխարհի առաջնությունը։ Այսօր Լուսայիլի Լուսայիլ Այկոնիկ մարզադաշտում եզրափակիչ խաղում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը հիմնական ժամանակում ավարտվեց 2։2 հաշվով։ Այնուհետև լրացուցիչ ժամանակում այն ավարտվեց 3։3։ 

11-մետրանոց հարվածաշարում Արգենտինան 4։2 հաշվով հաղթեց Ֆրանսիային։ Արգենտինայի կազմում գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին, Դիբալան, Ֆարադեսը և Գոնսալո Մոնտիելը։ Իսկ Ֆրանսիայի կազմում՝ Կիլիան Մբապպեն և Կոլոն։ 

Առաջին խաղակեսում Արգենտինան 2։0 հաշվով առաջ էր Ֆրանսիայից, սակայն դա Ֆրանսիացիներին դուր չեկավ և նրանք աշխուժացան երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին և Մբապպեն րոպեների տարբերությամբ հավասարեցրեց հաշիվը դարձնելով 2։2։ Հիմանակն ժամանակին մրցավարը ավելացրեց 8 րոպե, սակայն նույնպես չկարողացան պարզել հաղթողին։ Հանդիպումն անցավ լրացուցիչ ժամանակ։ 

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին Լիոնել Մեսսին խփեց երրորդ գոլը։Րոպեներ անց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 

Արգենտինան աշխարհի չեմպիոն դարձել է երկու անգամ՝ 1978 և 1986 թվականներին։ 

Ֆրանսիան նույնպես կրկնակի աշխարհի չեմպիոն է՝ 1998 և 2018 թվականներին։ 

 

6373