Նկարում պատկերված գեղեցկադեմ այս պատանին 14-ամյա Ռաֆայել Խաչինյանն է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից։ Նրա մոտ 2 ամիս առաջ ախտորոշվել է լյարդի ֆիբրոզ, ցիռոզ: Ռաֆայելի կյանքը հնարավոր է փրկել լյարդի փոխպատվաստման միջոցով։

Այս մասին տեղեկացնում է Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս վիրահատությունը Հայաստանում կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` Մինսկի գործընկերների հետ միասին: Նա նաև գրել է.

«Փոխպատվաստման ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որից 5 մլն դրամը տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 14 միլիոն դրամ, որպեսզի 2023 թվականի հունվար ամսին հնարավոր լինի իրականացնել Ռաֆայելի լյարդի փոխպատվաստումը և հնարավորություն տալ լուսավոր այս պատանուն ապրել:

Ռաֆայելի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և այս գումարը նրա համար խիստ անհասանելի է:

Սիրելի բարեկամներ, ստորև կարող եք ծանոթանալ Ռաֆայելի հիվանդության պատմությանն ու հնարավորության սահմաններում օգնել` վստահ լինելով, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, անգամ փոքրիկ օգնությունը կարող է վճռորոշ լինել:

Եկեք միասնական ջանքերով Ռաֆայելին պարգևենք անհոգ պատանեկություն ունենալու երջանկությունը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia հարթակի միջոցով՝ https://bit.ly/3hA0gYv, ինչպես նաև՝ հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (Visa card)

Idram - 265680346

Սբերբանկ - 2202202319256560 (Ստացող: Елена Гагиковна)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռաֆայել Խաչինյանի բուժման նպատակով»)

AMD - 1570070033850100

USD - 1570070033850101

EUR - 1570070033850146

RUB - 1570070033850158

Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ»:

2215