ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշում է ծննդյան 24-ամյակը։ 

Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում։ Նրա հայրը` Վիլֆրիդը, ծնունդով Կամերունից է։ Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում` որպես մարզիչ։ Մայրը` Ֆայզանը, Ալժիրի ներգաղթյալ, եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ։ Մբապեն ունի երկու եղբայր` Ժիրես Կեմբո-Էկոկոն, որը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, և Էթան Մբապեն, որը 2021 թ.-ին պայմանագիր է կնքել և հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան կազմում։

Շնորհիվ իր հոր` կարողացավ ընդունվել երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»: Հայրը ստիպված է եղել ամեն անգամ կտրել մեծ հեռավորությամբ ճանապարհ, որպեսզի որդին կարողանա մարզվել ակադեմիայում։

Երբ լրացավ Մբապեի տասներեք տարին, նրա մոտ հայտնվեց հնարավորություն ընդունվել Մադրիդի Ռեալ: Նրանով հետաքրքրվում էր Զինեդին Զիդանը։ Սակայն հոր հետ խոսակցությունից հետո, հայրը հրաժարվեց որդուն ուղարկել Իսպանիա։ 

2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը։ Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»։

Նման հաջողված մրցաշրջանից հետո առաջատար եվրոպական ակումբները քննարկում էին Մբապեի ձեռքբերման հնարավորությունը։ Խաղացողի համար հիմնականում պայքարում էին «Ռեալը», «Բարսելոնան», Լոնդոնի «Արսենալը» եւ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»։

Եվ մինչ մամուլը գրում էր , որ ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի «Ռեալը», Կիլիանը կրկին խորհրդակցում է հոր հետ եւ որոշում, որ առայժմ շատ վաղ է նրան հեռանալ Ֆրանսիայից։

900