Այն հատվածը, որ փակվել է, խաղաղապահների հսկողության ներքո է. Գնել Սանոսյան
Հայկական բանակը դիմադրել է, և կարծում եմ, որ բավական լավ է դիմադրել՝ անկախ նրանից, որ ունենք մարդկային և տարածքային կորուստներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի և Սյունիքի մարզում՝ հակառակորդի ոտնձգությունների դեմ իրականացրած հայկական կողմի գործողություններին:
«Ասել, որ ոչ մի դիմադրություն չի եղել, առնվազն արդար չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի փակման հարցում խաղաղապահների դեմ ուղղված քննադատություններին, ապա նախարարը դա բնական համարեց: «Այն հատվածը, որ փակվել է և այժմ մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, խաղաղապահների հսկողության ներքո է»,-հավելեց նա:
22 Դեկտեմբեր, 2022 17:05
521
ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, տեր կանգնեց խաղաղությանը և ՀՀ-ին․ վարչապետ
08 Հունիս, 2026 10:26
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետ․ տեսանյութ
21 Մարտ, 2026 14:49
Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»
09 Սեպտեմբեր, 2025 20:07
Ռուբիոն էկել էր միջանցքի մասին խոսույթները թաղելու. Սանոսյան
03 Հունիս, 2026 20:25
Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստ
16 Դեկտեմբեր, 2025 13:20
Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»
09 Սեպտեմբեր, 2025 20:07