Ուրախ էի տեսնել, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ պնդում է բացել Լաչինի միջանցքը. Փալոն
«Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ պնդում է բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամին»։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը:
«Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կշարունակի հորդորել ԱՄՆ պետքարտուղարին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախի պաշտպանության համար»,- գրել է կոնգրեսականը:
22 Դեկտեմբեր, 2022 19:10
714