Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի Դավթյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- նշված է հրամանագրում:
23 Դեկտեմբեր, 2022 20:57
879
Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22 Օգոստոս, 2026 17:22
Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում
22 Օգոստոս, 2026 10:14
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պսակադրվել է
20 Օգոստոս, 2026 17:09
ՖԻԴԵ-ն Արթուր Դավթյանին շնորհել է գրոսմայստերի կոչում
14 Ապրիլ, 2026 12:42
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է
11 Ապրիլ, 2026 10:35
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող
06 Ապրիլ, 2026 17:31