
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը․
Հարգելի բարեկամներ, գործընկերներ՝
շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում. ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,գալիք տարվա բոլոր մաղթանքներս սկսելու և ավարտելու եմ միմիայն խաղաղության կոչով: