Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավարտվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նախկին քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սգո պատարագը մատուցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: 

Հռոմի նախկին պապի հուղարկավորությանը ներկա են եղել կաթոլիկ բարձրաստիճան կղերականներ և հազարավոր հավատացյալներ: Սգո արարողությանը մասնակցել է Սիքստինյան կապելլայի երգչախումբը։ Հանգուցյալի աճյունն ամփոփող մայրու փայտից դագաղը դրված է եղել կարմիր պատգարակի վրա, իսկ դագաղի վրա՝ Բենեդիկտոս XVI-ի կողմից օգտագործված Վարդարանը:

Հունվարի 2-ից Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվում էր Բենեդիկտոս XVI-ին հրաժեշտ տալու արարողությունը: Երեք օրվա ընթացքում շուրջ 200 հազար հավատացյալ է այցելել տաճար, որտեղ դրված էր Հռոմի նախկին պապի աճյունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բենեդիկտոս XVI-ը մահացել էր դեկտեմբերի 31-ին։ Նա 95 տարեկան էր։

534