
Food Solutions KZ ՍՊԸ-ի կառավարման ներքո գործող արագ սպասարկման ռեստորանների ցանցը դադարեցնում է աշխատանքը Ղազախստանում McDonald's ապրանքանիշի ներքո՝ մատակարարումների սահմանափակումների պատճառով, հաղորդում է Ղազախստանում McDonald's-ի մամուլի ծառայությունը:
Գործունեության վերսկսման եւ նոր անվանումով արագ սպասարկման նոր ռեստորանների բացման ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:
«Ռեստորանների ցանցի բացումից հետո այցելուներին կառաջարկվեն բարձրորակ ապրանքներ, բազմազան մենյու եւ հյուրընկալ սպասարկում։ Արագ սպասարկման ռեստորանները կշարունակեն իրենց աշխատանքը գործող բարձր չափանիշներին, արժեքներին եւ բիզնես վարելու սկզբունքներին համապատասխան»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանում McDonald's ապրանքանիշով առաջին ռեստորանը բացվել է 2016 թվականին։ Այդ ընթացքում Food Solutions KZ ՍՊԸ-ի կառավարման ներքո ընկերությունը հասցրել է դառնալ արագ սպասարկման ռեստորանների ոլորտի առաջատարներից մեկը։ McDonald's-ի 24 ռեստորաններ բացվել են Ղազախստանի հետեւյալ քաղաքներում՝ Ալմաթի, Աստանա, Ատիրաու, Ակտոբե, Կոստանայ, Կարագանդա եւ աշխատանքով ապահովում է մոտ 2000 մարդու։