Հրդեհ՝ Գյումրու տներից մեկում

Հունվարի 7-ին, ժամը 20։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 22։06-ին։
07 Հունվար, 2023 22:57
540