Աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը Երևանում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը: Փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝ Չայկովսկի, «Տարվա եղանակները» Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am, Ticketon.am կայքերից, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարել +374 77 80 56 87 հեռախոսահամարով։

https://www.facebook.com/events/1107516236606022?ref=newsfeed

817