Ազգային ժողովի՝ հունվարի 13–ի նիստի օրակարգում ներառվել  «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները  դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։  

«Ազգային ժողովի խորհուրդը «հիմք ընդունելով Սահմանադրության 98–րդ հոդվածի 2–րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156–րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169–րդ հոդվածի 5–րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ կետը, որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»,- ասված է որոշման մեջ։

ԱԺ կայքում տեղադրված որոշման նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը Իշխան Սաղաթելյանի, Արմեն Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Անդրանիկ Թևանայանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի մասին է։ 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ 

981