Աշխատանքային այցով Մալթայում գտնվող Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հունվարի 12-ին ընդունել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին, բազմակողմ հարթակում համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։ ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումները: 

Այնուհետ դեսպան Համբարձումյանը մասնակցել է Մալթայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների` ամանորյա շնորհավորանքների փոխանակման առիթով Մալթայի վարչապետի կողմից տրված ընդունելությանը:  

283