Տեսանյութը` Factor.am-ի

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենում 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:  

Ալեն Սիմոնյանը պատասխանել է կողմերի, դատարանի հարցերին և մանրամասն ներկայացրել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տեղի ուենցած միջադեպը, նռնակից ստացած վնասվածքները:

Նա պատմել է, որ իրենք դեմ էին արտահայտվում Սերժ Սարգսյանի ընտրությանը, և այդ օրը բավականին շատ ոստիկանական ուժեր էին հրավիրված: Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցների պահվածքին, ապա Ալեն Սիմոնյանն ասել է, որ դա ոչ բռնի թավշյա հեղափոխություն էր և ցուցարարների կողմից  բռնության քայլ չէր կարող լինել, իսկ եթե նման բան լիներ, ապա սադրիչների կողմից կլիներ:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։  

888