Կանադայի խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի Արցախի շրջափակման հարցը
Կանադայի խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի Արցախի շրջափակման հարցը։
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողականներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է կանադացի պատգամավոր Գառնեթ Ջենիուսը։
Հանձնաժողովի նիստը նախատեսված է այս շաբաթ։
«Ադրբեջանը պետք է վերջ տա շրջափակմանը»,- ասել է Ջայնուսը։
16 Հունվար, 2023 15:47
664