Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար և ոսկյա զարդեր: Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրել էին, որ տուն էին մտել ժամը 9-ից 15.20-ը, երբ տանը մարդ չէր եղել, իսկ մուտքի դուռը բացել էին հարմարեցված գործիքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ննջասենյակի պահարանից տարել էին մեկ միլիոն 290 հազար դրամ և ոսկյա 11 զարդ: Հետքի ու կասկածելի հանգամանքի բացակայությունն իրավախահներին կասկածելի էր թվացել։

Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Առաջ էին քաշվել տարբեր վարկածներ, նաև այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչու չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ:

Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տևական ժամանակ արդյունք չէին տվել, վարկածը, որ ոչ մի գողություն էլ չէր եղել, դարձել էր ավելի հավանական:

Հունվարի 14-ին վերջապես պարզվել է, որ և՛ փողը, և՛ ոսկյա զարդերը վերցրել էր տան 32-ամյա հարսը և տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել էր խաղադրույք և պարտվել:

Հարսը հրավիրվել է ոստիկանության բաժին և խոստովանել: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

2182