ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի թվաքանակը մինչև 1,5 միլիոն զինծառայողի հասցնելու վերաբերյալ՝ հատուկ ռազմական գործողությունների համատեղ խմբավորման աշխատանքների շրջանակներում, երեքշաբթի հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

«ՌԴ նախագահը որոշել է Զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի։ Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու, Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների և կարևոր օբյեկտների պաշտպանությունը հնարավոր է միայն Զինված ուժերի հիմնական կառուցվածքային բաղադրիչների ամրապնդմամբ. ստեղծել Զինված ուժերի երկու նոր միջտեսակային ռազմավարական տարածքային միավորումներ՝ Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանները, ինչպես նաև զորքերի (ուժերի) ինքնաբավ խմբավորումներ Ռուսաստանի Դաշնության նոր բաղկացուցիչ միավորների տարածքներում», - ասել է Շոյգուն։

 

667