
Երբ թվում է, թե կա հնարավորություն, որ ընդդիմությունը վերադառնա իրականություն, գալիս է տվյալ օրվա տվյալ ժամը, որը կոչվում է հայտարարությունների ժամ, և մեր ընդդիմադիր գործընկերները գալիս են այստեղ ելույթ ունենալու և սաստիկ կերպով գահավիժող ընդդիմության ռեյտինգի գահավիժումն ավելի է սաստկանում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին:
Նա կոչ արեց ֆիքսել այն ընդդիմադիր գործընկերների դատարկ աթոռները, որոնք իրար հեերթ չտալով խոսեցին և հեռացան: Ըստ պատգամավորի՝ ընդդիմադիրների տեսակետները ոչնչի մասին են և եթե ՀՀ քաղաքացիները մի փոքր լարեն հիշողությունը, ապա ծիծաղելի կթվան նրանց հայտարարությունները:
«Բոլոր հեռուստաընկերությունները պատկանում են կամ իրենց, կամ իրենց մտերիմներին, կամ իրենց բարեկամներին, կամ կուսակցական ընկերներին: Մի հատ տեսեք այդ աղբ տարածողները ովքեր են, հետո մեղադրեք աղբից մաքրելու մեջ»,-ասաց նա:
Մանրամասները տեսնյութում: