«Ես կարող եմ բացահայտ հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից, Անկարան և Բաքուն անկեղծորեն հակված են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ձևավորել է Արևելք-Արևմուտք միջանցքի («Միջին միջանցք») երկխոսության եռակողմ և քառակողմ մեխանիզմներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ։

«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն։ Ցավոք սրտի, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»,- նշել է Չավուշօղլուն։

782