Վրաստանում ՀՀ դեսպանը Կախա Կալաձեի հետ զրույցում անդրադարձել է Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը

Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։
24 Հունվար, 2023 14:36
426