Ժիրուն հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել «Միլանում»

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել իտալական ակումբում:
Ժիրուն «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականից, իսկ 2021/22 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆրանսիացին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ ակումբը մոտ է հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս «Միլանի» հետ։ Այս պահին մենք սա անելու մասին խոսելու փուլում ենք, բանակցում ենք։ Հուսով եմ՝ այստեղ կարող եմ ավարտել կարիերաս»,- Ժիրուին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Նախկինում Ժիրուն հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում» և «Չելսիում», ինչպես նաև ֆրանսիական Գրենոբլում, Իստրում, Տուրում և Մոնպելյեում:
24 Հունվար, 2023 15:37
691
«Միլանը» երկու նոր ֆուտբոլիստ ունի
04 Փետրվար, 2025 13:41
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորել է ֆրանսիական անվանի ակումբը
31 Հունվար, 2025 13:57
«Արտույտ»-ի` Միլանում ներկայացված հավաքածուն կցուցադրվի նաև Հայաստանում․ տեսանյութ
08 Նոյեմբեր, 2024 21:38
Ոչ բոլոր գայլերն են մոխրագույն. Օլիվյե Դեկոտինյի
22 Հուլիս, 2024 16:56
Հայաստանի այս խիզախ որոշումը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին․ Ֆրանսիայի դեսպան
01 Փետրվար, 2024 20:30
Լուվրում արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը կներառի նաև Հայաստանը․ Օլիվյե Դեկոտինյի
12 Հունվար, 2024 20:30
Կատար2022․ Օլիվյե Ժիրուն դարձավ Ֆրանսիայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն
05 Դեկտեմբեր, 2022 01:34