Խաչանովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Australian Open-ի կիսաեզրափակիչ
Թենիսիստ Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակիչ, որը տեղի է ունենում Մելբուռնում։
Քառորդ եզրափակչում Խաչանովը (18-րդ տեղ) հանդիպել է ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ (29-րդ), որը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարը շարունակել երրորդ սեթում՝ 7:6 (7:5), 6:3, 3։0 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 50 րոպե։
Խաչանովը մրցախաղում 12 էյս կատարել է առանց կրկնակի սխալների, իսկ ամերիկացին երկու դուբլ է գրանցել։
Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ հասավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ և կրկնեց իր լավագույն արդյունքը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ 2022 թվականին ռուսը խաղաց US Open-ի կիսաեզրափակչում։ Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա հույն Ստեֆանոս Ցիցիպաս (3) - չեխ Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։ Կորդան մրցաշարում ավելի վաղ հաղթել էր ռուս Դանիիլ Մեդվեդևին։
24 Հունվար, 2023 15:57
655
Պաշտպանության նախարարի տեղականն այցելել է ՊՆ N զորամաս, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին
10 Հոկտեմբեր, 2026 15:32
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել
02 Հոկտեմբեր, 2026 19:25
ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս
19 Սեպտեմբեր, 2026 21:38
Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնությունում
15 Հունվար, 2026 20:41
Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 6-րդ ռակետին․ Փարիզի «Մասթերս»
31 Հոկտեմբեր, 2025 11:38
Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում
30 Հոկտեմբեր, 2025 12:43