«Օսկար»-ի հավակնորդներն արդեն հայտնի են

«Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Արդեն հայտնի են հավակնորդները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել են Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ու ևս ութ ֆիլմը։
Լավագույն ռեժիսոր անվանակարգում են Մարտին Մակդոնը, Դեն Քվանը, Դենիել Շայներթը, Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլդը և Ռուբեն Էստլունդը։ Իսկ «Լավագույն դերասան» անվանակարգի համար պայքարեն Օսթին Բաթլերը, Քոլին Ֆարելը, Բրենդան Ֆրեյզերը, Փոլ Մեսկալը և Բիլ Նային: Լավագույն դերասանահու տիտղոսի համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը, Անա դե Արմասը, Անդրեա Ռայզբորոն, Միշե Ուիլյամսը, Միշել Յեոն։
25 Հունվար, 2023 16:45
700