Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի Մուշեղ Մուրադյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին:
Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:
Հարցն օրակարգի չզեկուցվող նախագծերի մեջ է ընդգրկված։ Մուրադյանն «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենն է։
Միաժամանակ, կառավարության մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանը կազատվի մարզպետի պաշտոնից․ նա երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
26 Հունվար, 2023 13:58
919