Թենիսիստ Կարեն Խաչանովն ասել է, որ գոհ է Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open) իր արդյունքից։

Մրցաշարի կիսաեզրափակչում Կարենը չորս սեթում պարտվել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Խաչանովն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ հասել է այս փուլ, «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ 2022 թվականին, ռուսաստանցին պարտվել է US Open-ի կիսաեզրափակչում։

 

«Ես դուրս եմ եկել «Մեծ սաղավարտի» իմ երկրորդ կիսաեզրափակիչ անընդմեջ: Ես կարող եմ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնությունից՝ գլուխս բարձր պահելով։ Միշտ պետք է ինչ-որ դասեր քաղել, փորձ ձեռք բերել, առաջ գնալ, կատարելագործվել։ Ցավոք սրտի, մեր մարզաձեւում ոչ-ոքի չի լինում՝ միայն մեկը պետք է հաղթի ու առաջ գնա։ Հավատում եմ, որ հաջորդ անգամ կարող եմ հաղթահարել կիսաեզրափակիչը, եթե հայտնվեմ նման իրավիճակում։ Ակնհայտ է, որ ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ արդյունքով։ Ես ծանր կռվեցի: Ես երբեք չեմ հանձնվում: Շատ լավ մակարդակի հանդիպում էր: Նա իր վրա վերցրեց մի քանի կարևոր պահեր»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Australian Open-ի կայքը։ 

870