ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու եվ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է որոշման մեջ:

 

513