ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը։

ԱԺ-ից  հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը:

586