Թուրքական նավթային կորպորացիայի գործադիր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը Sabah պարբերականին հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մինչեւ 2030 թվականը վերացնել կախվածությունը գազի մատակարարումից։ Նրա խոսքով, անցյալ տարի Թուրքիան էներգակիրների ներկրման առումով ունեցել է մոտավորապես 90-100 մլրդ դոլարի դեֆիցիտ։ «Դեֆիցիտի հիմնական խնդիրներից մեկը էներգիայի ներմուծումն է։ Մեկ ամսվա համար այն կազմում է 8-9 միլիարդ դոլար։ Այժմ մենք ուղիներ ենք փնտրում այն փակելու համար։ Մեր նպատակն է մինչեւ 2030 թվականը վերացնել Թուրքիայի կախվածությունը բնական գազից»,- ասել է Բիլգինը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ ալժմ իրենց երկրին գազի հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանն է (44%)։ Առաքումների մի մասը վճարվում է ռուբլով:

 

178