Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է անգլերենի միասնական քննության արդյունքներից դժգոհ մի դիմորդի արձագանքը՝ ուղղված կենտրոնին։

Աղջիկը վիրավորական նամակը ուղարկել է ԳԹԿ էլեկտրոնային հասցեին, որտեղ լատինատառ գրել է. «Asenqqq es piti vor 17 stanai inch takanqeq duqqqq»:

«Շարունակում ենք զարմանալ ու զայրանալ։ Աղջիկ է գրել, անգլերենի միասնական քննությունից ավելի բարձր միավոր էր սպասում։ Ակնկալիքները չեն արդարացել, դե, աղջիկն էլ բարկացել է։ Բարկացել և ի ցույց է դրել սեփական դաստիարակությունը…»,- գրել է Խաչանուշ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ աղջկա դպրոցի տնօրենը ներողություն է խնդրել նրա վարքի համար, խոստացել՝ տեղեկացնել նաև ծնողներին. «Երբ ասացի, որ հասցեն ինքն է նշել իր էլեկտրոնային հայտում, ասաց, թե այդ հասցեն ուրիշի հեռախոսի մեջ է։ Ահա այսպես»:

1386