Հունվարի 29-ին, երբ Լոս Անջելեսում մարդիկ հավաքվել էին ցույցի ընդդեմ Արցախի շարունակվող շրջափակման, Բևերլի Հիլզում նկատել են լուսամփոփների վրա փակցված ռասիստական ​​թռուցիկներ, որոնց վրա գրված էր. «Ադրբեջան + Թուրքիա + Պակիստան + Իսրայել = 4 ԵՂԲԱՅՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՋՆՋԵՆ ՔԱՐՏԵԶԻՑ։ Ինշալլա՜հ»։

Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե որքանով են իսրայելցիներն իրենց եղբայրներ համարում պակիստանցիներին, բայց հայատյաց թռուցիկները ևս մեկ անգամ ապացուցում են Բաքվի ռեժիմի ցեղասպան էությունը, որը ոչ միայն հայ համայնքին է վրդովեցրել։

Ըստ Լոս Անջելեսի ամսագրի՝ հրեական Հոլոքոստը վերապրածների միակ զավակը՝ Բևերլի Հիլզի ներկայիս քաղաքապետ Լիլի Բոսը, վրդովմունք է հայտնել, դատապարտել հայերի դեմ ուղղված այլատյաց թռուցիկները և պահանջել, որ քաղաքային ոստիկանությունը գտնի հանցագործներին՝ նշելով,  որ Լա Սիենեգա և Ուիլշիր բուլվարների շրջակայքը վերահսկվում է տեսախցիկներով։

Ավելի ուշ, Jewish World Watch կազմակերպությունը դատապարտող հայտարարություն է տարածել Բևերլի Հիլզում հայտնաբերված հակահայկական թռուցիկների առնչությամբ՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման անթույլատրելիությունը և դատապարտելով ադրբեջանական ագրեսիան։

512