Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել քաղաքի ոստիկանության քրիստոնյաների բաժնի պատասխանատուն
Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի «Ֆեյսբուքի» էջից։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- ասվում է դիվանապետի գրառման մեջ։
31 Հունվար, 2023 18:28
745