Գործոնները, որոնք այս տարի ազդելու են փոխարժեքի վրա, բազմազան են և անկանխատեսելի: Այսինքն, հիմնական միջոցները, որ միջազգային այցելուների միջոցով ներհոսել էին Հայաստան անցած տարի, պայմանավորված էին որոշակիորեն աշխարհաքաղաքական իրավիճակով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով 2023-ին սպասվող փոխարժեքի վարքագծին:

«Բնականաբար, մենք պետք է հետևենք թե ինչ է լինելու, ինչպիսի զարգացումներ է լինելու աշխարհաքաղաքական տիրույթում: Դրանից ածանցված կտեսնենք ներհոսք-արտահոսքը կապիտալի առումով, կտեսնենք արտահանման-ներմուծման որոշակի դինամիկա: Այդ հիմնարարներն են, որ մեզ հուշելու են, թե ինչ է տեղի ունենալու փոխարժեքի հետ: Ես կարծում եմ, որ ցանկացած տիպի կանխատեսում անելը առավել ևս փոխարժեքի, այն էլ կենտրոնական բանկի նախագահի շուրթերով, ոչ պրոդուկտիվ է, ուստի ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց»,- նշեց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով, հիմնարարներն հիմնական ազդեցություն ունեցողներն են լինելու 2023 թվականի փոխարժեքի զարգացումների վրա:

454