Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել դիվանագիտական ծառայության անդամ Լուի Բոնոյին, որը, ի թիվս այլ հարցերի, կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացան ուղղությամբ: 

Բլինքենի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, աինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը: «Պարոն Բոնոն երկկողմ հիմքով կհամագործակցի համախոհ գործընկերների, այդ թվում` ԵՄ և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: 

492