Քրեական ոստիկանության ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերել և ձերբակալել են Երևանի 23-ամյա բնակչի։ Ոստիկանները հավաստի տեղեկություններ են ունեցել, որ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 9 գրամ քաշով մեթամֆետամին և ծալովի դանակ։ 

Ըստ ձերբակալվածի, հայտնաբերվածն իրացնելու նպատակով ձեռք էր բերել Տելեգրամով։ Երիտասարդն իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 6 փաթեթ։ Նա կալանավորվել է։

Ոստիկանները թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ԱԱԾ ծառայության աշխատակիցների հետ։ Նրանք Թումանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ձերբակալել են 25-ամյա երիտասարդի։ Պարզվել է, որ վերջինս տնօրինել և օգտագործել է Տելեգրամում գրանցված 4 էջ, որոնց միջոցով էլ զբաղվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ 

421