Ռումինիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայում փետրվարի 6-ին ժամը 3:26-ին Վրանչայի սեյսմիկ գոտում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրի ֆիզիկայի հետազոտությունների և զարգացման ազգային ինստիտուտի տվյալներով՝ ցնցումներ են գրանցվել 23 կիլոմետր խորության վրա, հետևյալ քաղաքների մոտ՝ Պլոեստիից 74 կիլոմետր հյուսիս-արևելք, Բրեյլայից 94 կիլոմետր արևմուտք, Բրաշովից 98 կիլոմետր դեպի արևմուտք, Գալաթից 99 կիլոմետր դեպի արևմուտք և Բուխարեստից 114 կիլոմետր հյուսիս-արևելք։
Ավելի ուշ նույն տարածքում 2,6, 2,9, 2,7 և 2 մագնիտուդով չորս ցնցումներ են գրանցվել։
06 Փետրվար, 2023 19:43
436