Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 7-ին, ժամը 12:35-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից և տեղափոխել ավտոքարշակի վրա։

 

557