Հայաստանում ներգաղթյալների թվի աճ է նկատվում։ Հայաստանում ներգաղթի հիմնական ցուցանիշը` միգրացիոն սալդոն (երկիր ժամանողների և այն լքողների թվի տարբերությունը) 2022 թվականին ռեկորդային է եղել` 5,9 հազար մարդ։

 

Սա անկախության 30 տարիների ընթացքում ներգաղթի ամենաբարձր ցուցանիշն է։ Նշենք, որ ՀՀ բնակչության ամենամեծ արտահոսքը եղել է ՀՀ անկախության առաջին տարիներին, ապա՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ ՀՀ բնակչության աճը ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիներով, որոնց մի մասը դիմել է մշտական բնակության։

 

Այսպես. 2022 թվականին Հայաստանում կացության թույլտվություն է ստացել Ռուսաստանի Դաշնության 8562 քաղաքացի։ Դրանցից 6625-ը ժամանակավոր են, 1897-ը՝ մշտական։ Ընդ որում 1897 հոգուց 1093-ը ազգությամբ հայ են։

 

Հատկանշական է, որ 2021 և 2022 թվականներին Հայաստան են այցելել գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ, իսկ 2023 թվականին` տղամարդկանց թիվն աճել է՝ հասնելով 60%-ի։

 

 

 

1629