Մեքսիկայի Սենատը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

 

Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 8-ին։

 

«Միաժամանակ, Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,– ասված է հաղորդագրությունում։

609