Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է
Փետրվարի 10-ին, ժամը 05:14-ին, Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 149-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ճամփեզրյա հատվածում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան։
10 Փետրվար, 2023 14:05
606