Ջերմուկի եռօրյա մարտերում զոհվածներին հետմահու հանձնվել են շքանշաններ․ Ռազմիկ Պետրոսյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Օրերս ՊՆ֊ում հանդիպում ունեցա 2022թ֊ի Ջերմուկի սահմանների պաշտպանության մարտերում նահատակված հերոսների մերձավորների հետ։ Եռօրյա մարտերում զոհվածներին հետմահու՝ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված շքանշնները հանձնեցի հերոսների հարազատներին։
Երախտագիտություն հայտնեցի նրանց ընտանիքի անդամներին, ովքեր զինվորագրվել և անձնվիրաբար կռվել են իմ հրամանատարությամբ գործող ջոկատում։ Նրանք իրենց կյանքը նվիրաբերելով ՀՀ սահմանների պաշտպանության սուրբ գործին՝ նահատակվեցին։
Նրանց գործն անմահ էր, նպատակը վեհ, ընդհատված կյանքը՝ իմաստավորված։
Փառք ու խոնարհում մեր հերոսների հիշատակին»:




11 Փետրվար, 2023 21:01
818
Մենք խոնարհվում ենք հայ կնոջ ուժի, նվիրումի և արժանապատվության առաջ․ Ռազմիկ Պետրոսյան
08 Մարտ, 2026 12:19
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը
13 Հունվար, 2026 15:51
Աջակցում ենք և միանում Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը
09 Հունվար, 2026 22:00
Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17 Օգոստոս, 2026 22:33
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16 Օգոստոս, 2026 18:36
Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ
13 Օգոստոս, 2026 21:44