Երեկ՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները թունավորումով «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։ Հաղորդվում է, որ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն: Դեպքի փաստով Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

611