Հայտնի է Սասունիկ գյուղում 10 քաղաքացու թունավորման պատճառը
Երեկ Սասունիկ գյուղից թունավորման ախտանիշներով «Աշտարակ» ԲԿ տեղափոխված 10 քաղաքացիների թունավորման պատճառը գազի արտահոսքն է եղել։
«Ջրի տաքացուցիչը 2-3 ժամ միացված է եղել։ Տվյալ անձինք պատրաստվում էին հարսանիքի»,- araratnews.am-ին փոխանցեց Սասունիկ վարչական շրջանի ղեկավար Արման Մարգարյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների մոտ հիմա ամեն ինչ նորմալ է, բուժզննում են անցել։ Արդեն դուրս են գրվել և պատրաստվում են գնալ հարսանիքի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ, տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց։
13 Փետրվար, 2023 15:23
747