Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ինձ համար և հաճելի էր և պատվաբեր հանդիպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Ալեն Սիմոնյանին։ Հանդիպումը Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկի հետ իմ ժամանելուց անմիջապես հետո վկայում է չեխ-հայկական հարաբերությունների կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, խորհրդարանական հարթությունը դրանց էական մասն է։ Երկու խորհրդարաններում էլ գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր, ակտիվորեն ընթանում են խորհրդարանական պատվիրակությունների և հանձնաժողովների այցելությունները։

Սկսում ենք պլանավորել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ՝ Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը Հայաստան...

Անմիջական շփումները դիվանագիտության լավագույն գործիքն են։ Իսկ անմիջական փորձը լավագույն ուսուցիչն է։

Փոխադարձ հարաբերություններից բացի, նախագահ Սիմոնյանի հետ խոսեցինք տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգության իրավիճակի, ԵՄ-ի հետ հարաբերությունների և ժողովրդավարական վերափոխումների փորձի մասին։

Պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար: Տիգրան Սեյրանյան, շնորհակալ եմ Չեխիայի մասին պարոն նախագահին այդքան լավ և բազմակողմանի տեղեկացնելու համար։ Մի երկրի, որը դուք լավ գիտեք, և որը, անկասկած, արժանի է այդ ամենին»,-ասված է գրառման մեջ։

512