Փառավոր մարտական ճանապարհ անցած և արդարության դեմ պայքարի ելած ու ընդվզած իմ փառավոր մարտական ընկեր, Մյասնիկ ջան, շնորհավոր ծննդյանդ տարեդարձը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, «Ապարան» ջոկատի հետ փառավոր մարտական ճանապարհ անցած և արդարության դեմ պայքարի ելած ու ընդվզած իմ փառավոր մարտական ընկեր, Մյասնիկ ջան, շնորհավոր ծննդյանդ տարեդարձը։ Քեզ առողջություն եմ մաղթում ու սպասում այն երանելի օրվան, որ շուտ ապաքինվես ու դուրս գաս ասպարեզ։ Քո պայքարող տեսակի կարիքը շատ է զգացվում, ոտքի կանգնիր եղբայր, որ լրացնես այդ պակասը և քո զինակից ու գաղափարակից ընկերների հետ շարունակես կիսատ թողած գործդ։ Աստծո աջը թող հովանի լինի քեզ, ամուր պահի ընտանիքդ, իմ թանկ ու ափոխարինելի, ուրախ ու տխուր օրերի ընկեր»։
15 Փետրվար, 2023 15:37
628
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
28 Օգոստոս, 2026 11:27
Մենք խոնարհվում ենք հայ կնոջ ուժի, նվիրումի և արժանապատվության առաջ․ Ռազմիկ Պետրոսյան
08 Մարտ, 2026 12:19
Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը
13 Հունվար, 2026 15:51
Բռնшպետությունը Մայր Աթոռում հաստատված է երկար տարիներ, հիմնված է վախի, քծնանքի, կեղծիքի, կոմպրոմատների, «բեզպրիդելի» և շատ այլ արատավոր երևույթների վրա․ Պետրոսյան
26 Հունիս, 2025 19:28