Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը

Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։
Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները:
[ԱՀ տեղեկատվական շտաբ]
16 Փետրվար, 2023 01:51
683
Ապացույցն այն բանի, որ ադրբեջանական զինուժն է արհեստական վթարներ ստեղծում Հայաստան-Արցախ գազատարի վրա. տեսանյութ
23 Փետրվար, 2023 19:38
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
06 Փետրվար, 2023 18:30
Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները սուտ են. ԱՀ տեղեկատվական շտաբ
09 Հունվար, 2023 16:55