
Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր մոլորակը մի փոքր ավելի արագ է սկսել պտտվել իր առանցքի շուրջը: Դրա պատճառով անցյալ տարվա հունիսի 29-ի օրն ամենակարճն էր։
«Անզեն հայացքով» Երկրի պտույտի արագության նվազումները չես նկատի։ Ըստ Ֆիզիկատեխնիկական եւ ռադիոտեխնիկական չափումների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի ժամանակի եւ հաճախականության հեռանկարային հետազոտությունների եւ չափագրումների բաժնի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովի` որպեսզի կոմպենսացվի այդ էֆեկտը, մինչեւ 2028թ. պետք է հանել 1 վայրկյանը։
Մինչդեռ մի քանի տասնամյակ առաջ գիտնականները նկատել էին, որ մոլորակը սովորականից ավելի դանդաղ է պտտվում, և 1970-ականներից ի վեր շտկումների շրջանակում ներդրվել է լրացուցիչ 37 վայրկյան: Ինչու է դա տեղի ունենում: Դրան վերջնական բացատրություն դեռ չկա։
Վարկածներից մեկի համաձայն՝ մոլորակի պտույտի արագության վրա ազդում է տեղումների քանակը։ Մյուս վարկածով՝ խնդիրը երկրագնդի միջուկի պտտման արագության մեջ է,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է գիտնականը։