Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում:
Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 26-ին:
26 Փետրվար, 2023 01:00
1159
Մարտահրավեր եմ նետում՝ գնացեք Հայաստանի հրապարակներում խոսեք. Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)
12 Սեպտեմբեր, 2025 13:52
Քոչարյանը կարողա «քաշի» մեզ թեկնածությունը չդնի, իսկ Վանեցյանը իմ հնարովի կերպարն է. Սիմոնյանը՝ ընտրությունների մասին
11 Սեպտեմբեր, 2025 14:59
Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի. դա իմ հնարովի կերպարն է. Սիմոնյան
11 Սեպտեմբեր, 2025 14:22