«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի ինքնությունը:
26 Փետրվար, 2023 18:44
668
Երևանում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. օգնության են հասել փրկարարները
11 Մայիս, 2025 12:55
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Մարագոսի ուղերձը՝ Եվրոպայի օրվա առթիվ
09 Մայիս, 2025 17:53
Էդ 17 կետը ՀՀ անկախության մասին է. Սիմոնյանը համաձայնագրի, սահմանազատման և սահմանագծման մասին
08 Մայիս, 2025 13:53
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին․ կան վիրավորներ
06 Ապրիլ, 2025 11:43
Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-ն․ խցանումը հասնում է 1 կմ-ի․ կա վիրավոր
13 Մարտ, 2025 20:25
Ծաղկաձորում փորձարկվելու է էլեկտրական շչակ
16 Փետրվար, 2025 11:15
Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին
12 Մայիս, 2025 20:12
Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
12 Մայիս, 2025 10:57
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած
10 Մայիս, 2025 15:26